211652_close_icon
views-count2121 դիտում article-date 09:36 19-05-2016

Նվեր «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուին. ապասեք նոր «նվերների». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը թույլատրվել է լքել Բագրատաշենի մաքսային անցակետը և ՀՀ տարածք անցկացնել 46 տոննա դիզվառելիքով բեռնված բեռնատարները։ Դրանց մուտքը Հայաստան 18 օր արգելվում էր։ Սա, իհարկե, ուրախալի է, որ հեղուկ վառելիք ներկրող ընկերություններից զատ վերջապես մի նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է թեկուզ փոքր խմբաքանակով դիզվառելիք ներկրել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչև այս 46 տոննա դիզվառելիքի ներկրումը վարչապետի մոտ այս հարցով խորհրդակցություն է անցկացվել և, ըստ էության, հենց դրա ընթացքում է կայացվել որոշումը։ Ու պետք է նկատել, որ «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը իր կամքից անկախ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, դիզվառելիքը Հայաստանն է բերել այն ժամանակ, երբ վարչապետո հայտարարել է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին։ Սա ուղղակի նվեր է կառավարության համար «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուում թմբկահարելու փաստ ունենալու համար: Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեպքերի ականատեսը կլինենք։ Խնդիրն այն է, թե որքանով դա կհանգեցնի իրական մրցակցության և որքանով դրանից կշահեն ՀՀ քաղաքացիները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր