211652_close_icon
views-count475 դիտում article-date 07:32 15-11-2024

18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձեւն ու որակը չի փոխվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ եւ 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի դրանից, քաղաքապետարանը «Տարոն Մաթեւոսյան» ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, եւ ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։ Նվեր-փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։Նվեր-փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետեւյալն է. «2 ուղղանկյունաձեւ շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» եւ նմանատիպ այլ քաղցրավենիքներ։

Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաեւ այս տարի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր