4896 դիտում
10:03 19-05-2016
Ի՞նչ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանը Բակո Սահակյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Ռոբերտ Քոչարյանը ևս, ի վերջո, այցելեց Արցախ և հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահին խորհուրդ է տվել ամուր կառչել ոչ մի թիզ հող չզիջելու և ստատուս քվոն պահպանելու սկզբունքին: Այլ կերպ ասած՝ Քոչարյանն ասել է, որ ներկա վիճակում ցանկացած զիջում կարող է ճակատագրական լինել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը պարզել Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ապարդյուն:
Փորձեցինք լուրը ճշտել հանդիպման մյուս կողմի ներկայացուցչից: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք, քննարկվել են այս չորսօրյա պատերազմը, նրա հետևանքները և ընթացքն ու անելիքները: Որևէ այլ հարցի պարզաբանում, կարծում եմ, այստեղ ավելորդ է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
12:37 30-08-2019
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին
2722 դիտում
09:01 21-05-2019
Թեժ հանդիպում. ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
895 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1171 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2452 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ