86861 դիտում
19:55 19-05-2016
Լոռու մարզում 7 երիտասարդի կյանք խլած ավտովթարից հետո Volkswagen Touareg-ը «թաղվել է» հենց վթարի վայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախորդ տարվա հունիսի 6-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, ինչի հետևանքով 7 հոգի տեղում մահացել էին` կենդանի այրվելով ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ամբողջովին մոխրակույտի վերածված Volkswagen Touareg ավտոմեքենան քննիչը հանձնել է տուժածներից մեկի հարազատներին, իսկ վերջիններս էլ որոշել են, որ ավտոմեքենան պետք է «թաղեն» վթարի վայրում, որտեղ որ տեղի էր ունեցել ողբերգական դեպքը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55474/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015 թ.-ի հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գետավան գյուղի խաչմերուկում, Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն վերածվել էր մոխրակույտի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել էին: Դիերն ամբողջովին մոխրացած են եղել:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ Լոռու մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները:
Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի և 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին՝ մահացածներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, սակայն փաստացի Տաշիր քաղաքում բնակվող, 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունի Բալյանը:
Վթարի վայր էր ժամանել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը: Դեպքի վայրից վերամբարձ կռունկով ավտոմեքենան տեղափոխել էին Ստեփանավանի դիահերձարան, որպեսզի բժիշկներն ու մասնագետները զգուշությամբ կարողանան մահացած 5 երիտասարդների մոխրացած դիերը դուրս բերեն մեքենայից:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետի կարգադրությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ մահացածները վանք գնալիս են եղել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+