12162 դիտում
21:03 19-05-2016
Սահմանին վիրավորված զինվորին արտերկրում բուժում ստանալու համար գումար է անհրաժեշտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
39-ամյա Արման Բաղդասարյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 1995 թվականին:
1996-ին, ձմռանը Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից ստացել է հրազենային վնասվածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այժմ նա տառապում է Տրոմբոֆլեբիդ հիվանդությամբ, սակայն մինչև օրս նրան օգնության ձեռք մեկնող գրեթե չի եղել, որի կարիքը գնալով սաստկանում է, քանի որ տրոմբը հասել է փորին և լուրջ սպառնալիք է ներկայացնում կյանքի համար:
Նա իր մոր, եղբոր այրիի ու նրա դստեր հետ բնակվում է սոցիալապես ծանր պայմաններում` վարծակալական հիմունքներով:
Արմանի հայրը՝ Ֆելիքս Բաղդասարյանը, մահացել է 2014 թվականին, իսկ եղբայրը` Կարեն Բաղդասրյանը, 5 ամիս առաջ:
Ինչպես նշեց Արմանի մայրը՝ Կարինե Կարապետյանը, նրա հիվանդության համար անհրաժեշտ է մեկնել արտերկիր.
Արմանին խոստանում են անվճար բուժման կուրսեր, սակայն մեկնելու համար անհրաժեշտ է ճանապարհածախս, որի պատճառով սակայն Արթուրը տառապում է: Իսկ անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 2,500 ԱՄՆ դոլար:
Գումարի բացակայության պատճառով արդեն 20 տարի է տղայի առողջությունը գնալով վատթարանում է:
Ընտանիքին միակ եկամուտը Արմանի 16 000 դրամ թոշակն է, և այլևս չեն կարող այդ չնչին գումարով ապրել, վճարել տան վարձը, կոմունալ վճարումներ կատարել, էլ ի՞նչ մնաց` Արմանին դեղորայք գնեն:
Արմանի միակ հույսը բարի մարդիկ են, ովքեր կօգնեն նրան դուրս գալ այս դժողքից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+