211652_close_icon
views-count1766 դիտում article-date 15:50 20-05-2016

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանապետը հրաժարական է տվել ռասիստական սկանդալի ֆոնին

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի ոստիկանության պետ Գրեգ Սուրը հեռացել է պաշտոնից այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրազենային կրակով սպանել է առևանգված ավտոմեքենայի ղեկին գտնվող սևամորթ կնոջը, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ ոստիկանապետը հրաժարական է տվել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդ Լիի պահանջով: Ոստիկանության գործունեությունը խիստ քննադատության է արժանացել քաղաքի բնակիչների կողմից, քանի որ մինչ օրս իրավապահների կողմից մի քանի սևամորթներ են սպանվել: Բացի այդ, ապրիլին հայտնի էր դարձել, որ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները ռասիստական բնույթ պարունակող էլեկտրոնային հաղորդագրություններով են փոխանակվել, ինչից հետո 5 մարդ հացադուլ հայտարարեց և օահանջեց իշխանություններից պաշտանանկ անել ոստիկանապետին: Ոստիկանությունը դրանից հետո սկսեց բարեփոխումներ իրականացնել, սակայն չկարողացավ պահանջված ժամկետում այն ավարտին հասցնել:

Նմանատիպ նյութեր