211652_close_icon
views-count2605 դիտում article-date 23:47 28-06-2014

Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները կխոչընդոտեն «Ոսկե դարպասներ» կամրջից նետվելով ինքնասպանություն գործել ցանկացողներին

Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները որոշել են շինարարական կոնստրուկցիաներով պատել հանրահայտ «Ոսկե դարպասներ» կամուրջը, որոնք կխոչընդոտեն կամուրջից ինքնասպանության նպատակով ցած նետվելու ցանկացողներին: Տեղական իշխանությունները արդեն մի քանի տասնամյակ է քննարկում են այս հարցը: Սկզբնական շրջանում առաջարկվում էր կանգնեցնել հատուկ ցանցեր, բարձր արգելապատնեշներ, սակայն տարբեր պատճառներով այդ առաջարկները չէին իրագործվում: Եվ միան երկու տարի առաջ նախագահ Օբաման հաստատեց անվտանգության նպատակով կոնստրուկցիաների ստեղծման նախագիծը: Շինարարության համար անհրաժեշտ 76 մլն դոլարից 20 մլն-ը կհատկացվի կամուրջի վրայով անցելու համար գանձնվող գումարից, 49 մլն-ը` ԱՄՆ դաշնային բյուջեյից, ևս 7 մլն-ը` Կալիֆոռնիայի նահանգային բյուջեյից: Ենթադրվում է, որ աշխատանքներրն ավարտին կհասնեն 2018-ին: [url=http://http://lenta.ru/news/2014/06/28/bridge]lenta.ru[/url]

Նմանատիպ նյութեր