35975 դիտում
09:46 20-05-2016
Նոր մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Սերոբյանի կողմից Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Mercedes Benz Sprinter 314 մակնիշի ավտոմեքենայի վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ռուսթավիի 14/1 հասցեում հաշվառված, իսկ Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 46 տանը գրանցված 24-ամյա Արմեն Խարազյանը, իսկ տեղում մահացածներն էին՝ Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահե Գրիգորյանը և Վանաձոր քաղաքի Անդրանիկի 1-ին նրբանցքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Մատինյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վ. Գրիգորյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/18/85476/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ:
Փաստի առթիվ Թ. Շուշանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Կարեն Սերոբյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+