211652_close_icon
views-count1780 դիտում article-date 14:58 20-05-2016

Կոռուպցիան և արտաքին դիզայնի հարցերը՝ ըստ Միքայել Մելքումյանի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ԱԺ ճեպազրույցներին խոսելով գերհրատապ հակառուպցիոն պայքարի մասին, զուգահեռներ տարավ շինարարության, դիզայնի ու այդ պայքարի միջև: Հարցադրումը հետևյալն է՝ շենքը փլե՞լ, նորից կառուցե՞լ, թե՞ մի քիչ քանդել, եղածի վրա փոփոխություններ անել: Անձամբ նրա կարծիքն է, որ արտաքին դիզայնի փոփոխությունը կոնկրետ արդյունքի չի հասցնի: Դիտարկմանը՝ հասարակությունը չի հավատում կառավարությանը, ԲՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Եթե ասենք՝ չենք հավատում, լավ բան մի արա, ուղղակի, որ դու ես անում, չենք հավատում և վե՞րջ: Ես դրա կողմնակիցը չեմ: Եթե մեր իշխանության որակն այն չի, մեր ակնկալածը չի, բայց ինքը լավ բան է ասում, մենք պետք է այդ լավին փորձենք աջակցենք»:

Նմանատիպ նյութեր