211652_close_icon
views-count5850 դիտում article-date 18:27 20-05-2016

ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված մեծ միջոցառումը

Այսօր` մայիսի 20-ին, ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Քվանտ» վարժարանի 25-ամյակին։ Միջոցառման հյուրերին ջերմորեն դիմավորեցին և ուղեկցեցին դահլիճ վարժարանի սաները։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Լևոն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի անցած ուղին` ասելով, որ այն առաջին ոչ պետական դպրոցն է։ Նա նաև նշեց, որ այս միջոցառումը ԵՊՀ-ում կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Վառլամովը, Սաուֆհեմփթընի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը և այլոք։ Բացման խոսքը կարդացին վարժարանի տնօրինության անդամ Սուվարյան Սեյրանը և ուսուցչուհի Աննա Վիրաբյանը։ Վարժարանի 25-ամյակը սրտանց շնորհավորեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նա հանձնեց ոսկե մեդալներ և պատվոգրեր մի շարք համալսարանականների, ովքեր հիմա դասավանդում են «Քվանտ» վարժարանում։ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը միացավ շնորհավորական խոսքին` նույնպես հանձնելով հուշամեդալներ և պատվոգրեր ուսուցչկան անձնակազմին։ Փոխքաղաքապետի շնորհավորանքի խոսքում նշվեց, որ «Քվանտը», բացի ուսումնական օջախ լինելուց, նաև բարեկրթական օջախ է։ Նա վարժարանի կոլեկտիվին Երևանի քաղաքապետի անունից պարգևատրեց «Երևան զինանշան» հուշամեդալներով։ Ալեքսեյ Կավոկինը ևս շնորհավորեց վարժարանին և իր հիացմունքը հայտնեց` նշելով, որ «Քվանտը» անում է ճիշտ, յուրօրինակ ու օգտակար գործ երեխաների համար։ Նրա համոզմամբ գիտությունը էկոնոմիկան զարգացնելու հզորագույն ուժն է։ Անդրեյ Վառլամովը իր շնորհավորական խոսքում մաղթեց վարժարանին երկար տարիների աշխատանքային գործունեություն` համոզված լինելով, որ արդյունքը կլինի գերազանց։ Վարժարանի անունից պարգևներ հանձնվեցին բարձրաստիան հյուրերին։ Շնորհավորական խոսքերից բացի «Քվանտ» վարժարանը ցուցադրեց հատվածներ վարժարանի մասին պատմող ֆիլմից, իսկ վարժարանի աշակերտները հանդես եկան երաժշտական, պարային և այլ համարներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր