211652_close_icon
views-count104093 դիտում article-date 16:35 21-05-2016

Հաղթանակած բանակի գեներալը հերոս տղերքի հետ ժամանակավորապես վերադարձավ Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 21-ին, Արմավիրի մարզի Մուսա լեռան հերոսամարտի համալիրում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան է վերադարձել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի (Քելբաջար) առաջանագծում ժամկետային զինծառայողներին և Արցախի պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին կամավորական հիմունքներով միացած գեներալ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը` կամավորական ջոկատների հետ: Գեներալ պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասում էր. «Փառքով վերադարձել ենք, ու շնորհիվ սահմանները պահող առյուծ ու հերոս ժամկետային զինծառայողների, Արցախի պաշտպանության բանակի, երկրապահների ու կամավորականների և ողջ հայ ժողովրդի` հակառակորդը նահանջել և դադարեցրել է իր վայրագությունները: Առաջին հերթին խոնարհվում ենք զոհված առյուծ տղերքի հիշատակի առաջ և հպարտացել ու հպարտանում ենք մեր ժողովրդի միասնականությամբ, որը ցուցաբերեցին ապրիլյան դեպքերի ժամանակ»: Գեներալը նաև իր և կամավորականների կողմից շնորհակալություն հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, Հայաստանի, Արցախի նախկին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ով ապրիլի 2-ից գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, շատ դեպքերում էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկների հետ եղել է առաջնագծում, ինչի շնորհիվ էլ մեծ թվով հերոս զինվորների կյանքեր է փրկվել, երբ նրանք ազերի ճիվաղների հետ մենամարտում վիրավորվել են: Գեներալին և հերոս զինվորներին դիմավորելու էին եկել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը և այլ անձինք: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր