211652_close_icon
views-count5069 դիտում article-date 13:19 22-05-2016

Ադրբեջանական ԶՈՒ-ն անկանոն կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նույնպես հանգիստ է եղել: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր