211652_close_icon
views-count10998 դիտում article-date 18:10 22-05-2016

Արարատի մարզում 66-ամյա վարորդը Opel-ով բախվել է 27-ամյա վարորդի Volkswagen-ին. ոստիկանության 2 աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երասխավան-Երևան ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում Երևան քաղաքի Գորգագործների փողոցի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 OT 399 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ֆախուրյանի վարած Volkswagen Vento մանիշի 34 FՏ 562 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ֆախուրյանը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 27-ամյա Սասուն Միսակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Հ. Ֆախուրյանն ու Ս. Միսակյանը աշխատում են Ոստիկանության Երևան քաղաքի պետական պահպանութան գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր