4654 դիտում
09:28 23-05-2016
Թուրքիայում նոր վարչապետի նշանակումը որևէ բան չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերություններում. ՌԴ ԴԽ
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում դժվար թե էական փոփոխություններ տեղի ունենան Թուրքիայում նոր վարչապետ նշանակելուց հետո, հաղորդում է Tass-ը:
«Ներկա պահին էական ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Էրդողանը երկրում բարեփոխումներ է կատարում՝ այն խորհրդարանականի փոխարեն նախագահական դարձնելու նպատակով: Դա, իհարկե, հակասում էր պաշտոնանակ արված Ահմեդ Դավութօղլուի հայացքներին»,-ընդգծել է Ջաբարովը:
Վերջինս հավելել է, որ ներկայիս վարչապետ Յըլդըրըմը համարվում է Էրդողանի համախոհը և մտերիմը, ուրեմն խաղալու է նրա կողմից թելադրված կանոններով:
«Բացի այդ, Էրդողանը չափազանց հեռու է գնացել իր հակառուսական հռետորաբանությամբ: Նա ներողություն չի խնդրել խոցված ռուսական ինքնաթիռի համար, քանի որ վախենում է կորցնել իր դեմքը և փաստացի իր հետևից այրում է կամուրջները»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
715 դիտում
23:01 13-09-2024
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
1729 դիտում
11:21 16-01-2021
Մրից մրջուրը մտնելը բան չի փոխի․ «Առավոտ»
2131 դիտում
15:22 24-07-2021
Նոր որակ հայ-ճապոնական հարաբերություններում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ
Այս բաժնից
979 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
625 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
649 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին