211652_close_icon
views-count5521 դիտում article-date 13:53 23-05-2016

Մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ. ՊՆախարարը` կորսված 800 հեկտարի մասին

Մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ։ Սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանն էր այն հարցին, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է և չպետք է ծանրանալ այդ թեմայի վրա: Նաև նշենք, որ հայկական զինված ուժերի վերահսկաղության տակ գտնվող դիրքերի կորստի շուրջ մի քիչ տարբերվող տվյալներ են հնչում; Նախարարն, ի պատասխան, ասաց. «Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո», ապա ավելացրեց, որ այդ տարածքները ամրագրված են որպես ԼՂ տարածք: Ուստի, նախաարար Սեյրան Օհանյանը հույս ունի, որ արդեն բանակցային գործընթացում հարցին համապատասխան ընթացք կտրվի:

Նմանատիպ նյութեր