211652_close_icon
views-count2926 դիտում article-date 18:15 23-05-2016

Սիրիայի Լաթաքիա նահանգում դաժան մարտեր են ընթանում

Սիրիայի կառավարական ուժերը երկրի Լաթաքիա նահանգի Թուրքմեն լեռնային շրջանում հետ են շպրտում ահաբեկչական խմբավորումների հարձակումներին, հաղորդել է Al-Mayadin հեռուստաալիքը: Վերջինի տվյալներով՝ դաժան մարտեր են ընթանում Աս-Սարրաֆ շրջանում: Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերը արդեն իսկ հետ են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիներին, ովքեր փորձել են ներխուժել Դեյր-ազ-Զոր քաղաք: Հիշեցնենք, որ ԻՊ-ը Ջաբլա և Տարտուս քաղաքներում մի քանի ահաբեկչություններ է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 130 մարդ:

Նմանատիպ նյութեր