211652_close_icon
views-count5142 դիտում article-date 20:18 23-05-2016

Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձեռնարկությունների գործունեությանը, առաջիկա ծրագրերին, արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր