40812 դիտում
23:24 23-05-2016
Բնական աղետը իր սև գործն արեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. պատգամավորի թաղապետ եղբոր տղան գլուխ քորելու ժամանակ չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 23-ին, հանրապետությունում, մասնավորապես, Երևանում առաջացած ուժեղ քամու հետևանքով զգալի վնաս էին կրել նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները:
Ուժեղ քամու հետևանքով Սեբաստիա փողոցի թիվ 98/1 հասցեի տանիքը պոկվել և ընկել է նույն փողոցի 98 տան տանիքի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 98/1 տան տանիքը մոտ 20 մ շպրտվել էր` մի մասը թափվելով գետնին, մի մասն էլ 98 տան տանիքի վրա:
Դեպքի մասին տեղեկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, ում կարգարդությամբ ժամանել են վարչական շրջանի համապատասխան բաժինների պատասխանատուները` վարչական շրջանի ներկայացուցիչներ Կարեն Հակոբջանյանի և Վահան Մինասյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Թաղապետի կարգադրությամբ ողջ շրջանում այս պահին կատարում ենք վնասների գույքագրման աշխատանքներ, իսկ մի քանի խմբեր էլ թաղապետի կարգադրությամբ մաքրում են հետքերը` ճանապարներից հեռացնում են քամու հետևանքով թափված ծառի ճյուղերը, ծածկերը, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությունը, իսկ արդեն առավոտյան թաղապետի հանձնարարությամբ շրջայց կկատարվի ողջ վարչական շրջանում, որպեսզի տուժած քաղաքացիներին հնարավորության սահմաններում կարողանանք օգնել»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+