211652_close_icon
views-count1538 դիտում article-date 09:11 24-05-2016

Ընդդիմադիրների մի մասը փորձում է վերադառնալ «ռուսական գիծ»` օգտագործելով սովետառուսական քարոզչական սպառնալիքը. «168 ժամ»

«168 Ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե չլիներ Ռուաստանը, և եթե Թուրքիան ներքաշվեր Ղարաբաղյան պատերազմում, ապա Հայաստանը կկործանվեր: Վերջին օրերին տարբեր ձևակերպումներով այս միտքն ավելի հաճախ է հնչում Հայաստանի շատ որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շուրթերից: Սա այն միտքն է, որը ռուսական քարոզչության ու քաղաքական-փորձագիտական շրջանակներից հնչում էր ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո: Այս միտքը հնչում էր` արդարացնելու համար ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի նկատմամբ ռուսական դավաճանությունը: Ռուսական շրջանակների ու հայ ընդդիմադիրների նկարագրած այդ սարսափազդու սցենարը, իհարկե, առնվազն գոյության իրավունք ունի: Սակայն իրավիճակը, մեղմ ասած, այնքան պարզունակ չէ, որքան ներկայացվում է այդ քարոզչական-մանիպուլյատիվ հայտարարություններում: Պարզունակ է, սակայն, այն մոտիվացիան, որով հայ ընդդիմադիրների մի մասը փորձ է անում վերադառնալ «ռուսական գիծ»` օգտագործելով այդ` սովետառուսական քարոզչական սպառնալիքը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը որոշակի քայլեր է կատարել եթե ոչ՝ ընդդեմ Ռուսաստանի, ապա՝ Հայաստանի շահերից բխող, որոնք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական շահերին: Որքան հեռու կգնա իշխանությունն այդ քայլերով, այս պահին դժվար է ասել: Բացառված չէ, որ նույն իշխանությունն այդ քայլերն արել է անհրաժեշտ պահին «նահանջելու» և դա Ռուսաստանին որպես հավատարմություն ներկայացնելու համար: Սակայն մինչև այդ առաջ է ընկել ընդդիմության ռուսական հատվածը: Հաշվարկը պարզ է. Ռուսաստանին ներկայացնել, որ մինչ Հայաստանի իշխանությունը կասկածելի քայլեր է կատարում, իրենք նախկինից ավելի հավատարմորեն Հայաստանում սպասարկում են ռուսական քաղաքականությունը: Առջևում խորհրդարանական ընտրություններ են և Հայաստանի՝ նախկին կաղապարներից դուրս չեկած քաղաքական դասը, ինքնաբուխ կամ ոչ, սկսել է մատուցվել Ռուսաստանին` ընտրություններում մի քանի մանդատի «դաբրո» ստանալու համար»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր