1553 դիտում
11:32 09-10-2014
ՕԵԿ-ը չի ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է.
«ՕԵԿ-ը հայտնվել է չափազանց հետաքրքիր կարգավիճակում. նա չի ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից: Այս կուսակցությունը գրեթե բոլոր հարցերում ունի եռյակի դիրքորոշման համահունչ մոտեցում. կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում եռյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերին, եռյակի նման սահմանադրական փոփոխությունների իրականացումը համարում են այս պահի համար ոչ նպատակահարմար, սակայն նրանք հրավիրված չեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը չի բացառել, որ կուսակցության որոշ անդամներ կարող են մասնակցել հանրահավաքին, հնարավոր է համարել նաև իր մասնակցությունը, սակայն ասել է, որ կուսակցության մասնակցության համար անհրաժեշտ է պաշտոնական հրավեր: ՕԵԿ-ի ու եռյակի համագործակցությունն անհնար է ոչ այնքան` քաղաքական, որքան` զուտ անձնական դրդապատճառներով. եռյակի անդամ կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդներն անձնական թշնամանք ունեն ՕԵԿ ղեկավարի նկատմամբ, և որևէ պարագայում դժվար է նրանց պատկերացնել միևնույն հարթակում, դաշնակիցների դերում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3432 դիտում
09:23 17-09-2019
Մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվում էր, Փաշինյանը հայտարարեց Վանեցյանի պաշտոնանկության մասին «168 ժամ».
1267 դիտում
09:55 20-03-2014
Ռուսական ամենահզոր տեղեկատվական գործակալություններից մեկը կկոչվի այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում․ 168 ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը