211652_close_icon
views-count2801 դիտում article-date 21:37 24-05-2016

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին և այլ խնդիրների:

Նմանատիպ նյութեր