30725 դիտում
10:08 25-05-2016
Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 24-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական տրանսպորտային միջոցները, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 39 ավտոմեքենա, որոնցից 35-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր օրինախախտ վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության և կտուգանվեն 150-350 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ ի շահ իրենց ու մյուսների անվտանգության, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20785 դիտում
14:50 22-10-2015
Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է ոչ սթափ (խմած) վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ