1839 դիտում
16:40 25-05-2016
Հաստատվել է Երևանում անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական հրատապ միջամտության անհրաժեշտությունը
Դեռ երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էին անկման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի ծառերը:
Ըստ այդմ Երևանում առկա է անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան մասնագետները բնապահպանական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց են կատարել և տեղերում ներկայացրել տվյալ ծառերը:
Շրջայցն ավարտելով՝ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս փաստել են, որ անկման վտանգ ներկայացնող գույքագրված ծառերի հետ կապված անհրաժեշտ է մասնագիտական հրատապ միջամտություն՝ հատում կամ խորը էտ:
Հարկ է նշել, որ գործընթացի մեկնարկի և նախատեսվող մասնագիտական միջամտության մասին հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
18:43 27-05-2016
Մեկնարկում են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները
1096 դիտում
17:57 02-06-2016
Շարունակվում են չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի ուղղությամբ մասնագիտական միջամտությունները
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար