1358 դիտում
18:32 30-10-2018
Երևանում անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրի առնչությամբ մասնագիտական հանձնաժողով կստեղծվի. խորհրդակցություն քաղաքապետարանում
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորընտիր առաջին տեղակալին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների նոր ղեկավարներին:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի չորացած, անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրին. առիթը օրեր առաջ Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում տեղի ունեցած պատահարն է: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ ստեղծվում է մասնագիտացված հանձնաժողով, որն ուսումնասիրելու է մայրաքաղաքում գույքագրված և անկման վտանգ ներկայացնող 437 չոր ծառերը և ներկայացնելու է եզրակացություն, որի հիման վրա կկայացվի համապատասխան որոշում:
Մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների խնդրին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս հարցում մոտեցումը մեկն է. ապօրինի կառուցված շինությունները օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապամոնտաժվեն, իսկ շինարարության ընթացքում գտնվողները՝ կասեցվեն:
«Շատ կաևոր է, որ այս փուլում ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չունենա: Եթե կա մեկը, ով, անտեսելով Երևանի բնակիչներին, քաղաքային իշխանություններին և գործող օրենքները, դիմում է այդ քայլին և հետո նոր որոշում դիմել կառույցն օրինականացնելու համար, ապա մենք դա թույլ չենք տալու»,- նշել է Հայկ Մարությանը:
Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը, և այն շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:
Ընթացիկ ծրագրերի վրաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նպատակով:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
18:43 27-05-2016
Մեկնարկում են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները
1096 դիտում
17:57 02-06-2016
Շարունակվում են չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի ուղղությամբ մասնագիտական միջամտությունները
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
868 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար