23798 դիտում
09:30 26-05-2016
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտ տեղադրված «Սանիտեկ» ընկերությանը պատկանող աղբամանների մոտ քաղաքացի է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով օգնել են այրվող քաղաքացուն, ում շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ:
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը և օրվա պատասխանատու Գագիկ Կիրակոսյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը:
***
11:30
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից տեղեկացրին, որ քաղաքացին ունի շնչուղիների 30 տոկոս և մարմնի 90 տոկոս այրվածքներ: Քաղաքացու այրվածքները կյանքի հետ անհամատեղելի են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15296 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
11380 դիտում
22:21 14-01-2025
Ձմեռն ամենահաճելի եղանակներից մեկն է երեխաների համար, նրանց տեսնելով հիշում ես մեծն Սևակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ