211652_close_icon
views-count2133 դիտում article-date 16:07 26-05-2016

Վենեսուելայի ոստիկանությունը շուրջ 4 տոննա կոկաին է առգրավել

3.7 տոննա կոկաին տեսակի թմրանյութ է առգրավվել Վենեսուելայում իրավապահների կողմից, հաղորդում է Ria Novosti-ն: Իշխանությունների տարածած տեղեկատվության համաձայն՝ առգրավված բեռը պատկանում էր մեքսիկական «Լոս-Սետաս» նարկոկորտելին: Հատուկ գործողությունն իրականացվել է Տաչիրա և Վարգաս նահանգներում: Ձերբակալվել է 10 մարդ, ովքեր կասկածվում են ակդ գործին մասնակցություն ունենալու մեջ: Հիշեցնենք, որ տարեսկզբին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում առգրավել էր 24,4 տոննա թմրանյութ, այդ ժամանակ ձերբակալվել էր շուրջ 450 մարդ:

Նմանատիպ նյութեր