1286 դիտում
20:10 26-05-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը:
Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:
Վրաստանի անկախության տոնին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում հայ խորհրդարանականները կմասնակցեն Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանալիք Վրաստանի զինված ուժերի երդման արարողությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաեւ Անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին եւ համերգին:
Տեղեկացնենք, որ Վրաստանի Անկախության տոնին մասնակցելու նպատակով Թբիլիսի են ժամանել ինը երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Չեխիայից, Բելառուսից, Թուրքիայից:
Վրաստան է ժամանել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:
Նմանատիպ նյութեր
4815 դիտում
16:35 23-09-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում
3129 դիտում
14:58 23-11-2016
Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
874 դիտում
19:46 01-09-2024
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»