5254 դիտում
20:44 26-05-2016
Հայաստանում անցկացվեց «Կոբալտ-2016» զորավարժությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ, անցկացվեց «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը:
Մայիսի 24-ին ՀՀ Զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Վարժանքներին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Դիտորդական առաքելություն էին իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՊՀ հակատեռորիստական կենտրոնի պատվիրակները:
«Օպերատիվ-մարտական գործողությունների եւ հատուկ գործողության իրականացումը հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կողմից՝ օպերատիվ արձագանքման ուժերի կազմավորման հետ փոխգործակցությամբ» թեմայով վարժանքների նպատակը համատեղ միջոցառումների մշակումն էր՝ ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք-զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ:
Մայիսի 26-ի առավոտյան զորավարժության մասնակից ստորաբաժանումները «Բաղրամյան» զորավարժարանի շարահրապարակում էին:
Պատվիրակությունների ղեկավարներին ու մասնակիցներին ներկայացվեցին վարժանքների սցենարը, մասնակիցների մարտավարական գործողությունների պլանները, վրա նշվեցին խնդիրներն ու նախատեսվող գործողությունները:
Ըստ սցենարի՝ բուն վարժանքի ընթացքում խաղարկվեց վեց մարտավարական դրվագ:
Առաջին դրվագում հատուկ ուժերի ստորաբաժանումներն սկսում են տարածքում արտակարգ դրության ապահովման եւ ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ, ստեղծվում են պահակակետեր, պարեկախմբերն իրականացնում են մարտական հերթապահություն:
Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ընթացքում օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզությունն ու զինված կազմավորման հայտնաբերումն էր:
Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշում ու ոչնչացնում է ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին ու կանխել հակահարձակումը: Միեւնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ:
Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով:
Հինգերորդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շինության տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից ու պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավոր դիվերսանտին հատուկնշանակայինները բուժօգնություն ցուցաբերեցին տեղում:
Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում էին 600-ից ավելի անձնակազմ եւ շուրջ 40 միավոր տեխնիկա:
Վարժանքների ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Զորավարժության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժություններում իրենց պատրաստականությամբ աչքի ընկած ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով արժանացան պարգեւների:
Պարգեւատրումից հետո ցուցադրական ելույթ ունեցավ Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը:
Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր:
Զորավաժությունն ավարտվեց մասնակից պետությունների դրոշների իջեցման հանդիսավոր արարողությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3384 դիտում
14:30 24-05-2016
Մեկնարկեց «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3636 դիտում
19:57 26-05-2016
Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3040 դիտում
19:10 02-02-2018
ՆԱՏՕ-ի Saber Guardian2018 զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու. ՀՀ ՊՆ-ն հերքում է. razminfo
Այս բաժնից
994 դիտում
23:00 29-10-2024
Կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը
1372 դիտում
22:19 29-10-2024
ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
1267 դիտում
22:06 29-10-2024
Ադրբեջանը գրավել է ներքինհանդցի այս ամուսինների որդու գերեզմանը․ Ֆրանսիայի դեսպան