2174 դիտում
10:36 27-05-2016
Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին, իր տեսած երազներին։ Հաճախ մենք մեր ընկալումների մասին պատմում ենք ուրիշներին՝ երբեմն չափազանցությունների և ծայրահեղությունների մեջ ընկնելով։
Եթե մարդն, օրինակ, տառապում է «ռուսամետ» մոլուցքով, ապա նրան թվում է, թե ամբողջ աշխարհը դուրս է եկել իր սիրելի երկրի դեմ, որ այդ երկրում ծաղկում են բարձր բարոյականությունն ու հայրենասիրությունը, իսկ իր չսիրած երկրներամ վխտում են միասեռականներն ու հանցագործ միգրանտները, որոնք օրը մեջ բռնաբարում են եվրոպացի աղջիկներին:
Կան նաև ճիշտ հակառակ՝ «հակառուսական» երազով ապրող մարդիկ, որոնք Ռուսաստանում բացի ալկոհոլիզմից և կոռուպցիայից՝ ուրիշ ոչ մի բան չեն ցանկանում նկատել։ Նրանք էլ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունները տեսնում են Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մեջ, և երբ այստեղ որևէ հարցում խնդիր է ծագում, նրանք մեզ հուսադրում են՝ «պինդ կացեք, Արևմուտքը մեզ կօգնի»։
Բայց չզարմանաք, եթե ասեմ, որ անձամբ իմ մեջ այդ երկու երազներն էլ, որքան էլ ծայրահեղական լինեն, ինչ-որ բողոք կամ առավել ևս՝ ցասում չեն առաջացնում։ Եթե մարդն այդպես է պատկերացնում կյանքը, ինչո՞ւ ես պետք է լծվեմ նրան տարհամոզելու անշնորհակալ գործին։
...Ես գրեթե չեմ ծխում, բայց «տեռորի» չեմ ենթարկում մարդկանց, որոնք ծխում են իմ ներկայությամբ։ Բացատրեմ, թե ինչու. այդ «տեռորից» ավելի շատ կթունավորվեմ, քան ծխից»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
901 դիտում
12:31 20-11-2023
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում. Կլաարը՝ ՀՀ-ի սպառազինվելու մասին
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը