211652_close_icon
views-count63708 դիտում article-date 14:03 27-05-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է «ոսկե» երիտասարդների «ոսկե համարանիշներով» ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ավտոմեքենաների մեծ մասը «ոսկե» երիտասարդների «ոսկե» համարանիշներով «երկաթյա նժույգներն» են, որոնց վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, մի քանի տրանսպորտային միջոցների համար ստեղծել վթարային իրավիճակ: Բոլոր վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր