25006 դիտում
20:18 27-05-2016
«Հերոսը չի փախչում իր հողից, իր ժողովրդին չի լքում. Սամվել Բաբայանը գործիք է ոտքից գլուխ արյունոտ Քոչարյանի ձեռքին». Lurer.com
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան շատ ու շատ հարցեր է առաջացրել։ Ինչո՞ւ նա այսքան ժամանակ դրսում ապրելուց հետո վերադարձավ, ի՞նչ առաքելությամբ, ի՞նչ նպատակներով և այլն։
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։
[b]
-Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով է վերադարձել Սամվել Բաբայանը։[/b]
-Նախ առաջինը՝ Սամվել Բաբայանը չի եկել, նրան ուղարկել են։ Սկսեմ սկզբից՝ ինչի՞ համար էր աղմկում Վահան Բադասյանը։ Մինչև նրա հայտարարությունը, անընդհատ ասում էին՝ «Մանվել, զորքդ առ, գնա ստեղից», որովհետև Սամվել Բաբայանը չէր կարող վերադառնալ, երբ Մանվել Գրիգորյանն Արցախում է։ Մանվելի ներկայությունը Սամվելին վախեցնում է։ Բաբայանին ուղարկել են, որպեսզի նա օգնի Վարդան Օսկանյանի կուսակցությանը։ Նա էլ նրա կուսակցության անդամներից մեկն է, ինչպես Բադասյանը։ Գլուխը Ռոբերտ Քոչարյանն է, Մոսկվայից երևի «դաբռո» է ստացել։ Այսպիսին առեղծվածներ: Եվ վերջում պարզվում է, որ բոլորը ձգտում են այս քաղցր, արևոտ Հայաստանի իշխանությանը։ Ղարաբաղի հարցը միշտ խաղալիք են դարձնում այստեղ՝ Հայաստանում իշխանություն փոխելու։ Իմ կարծիքով՝ նախապատրաստվում են Հայաստանում Սերժին փոխարինել մեկ այլ «Սերժով»։ Իսկ Սամվել Բաբայանն էլ ընդամենը գործիք է։ Ինքն էլ արանքում իր բերքն է քաղել։
[b]-Այսինքն՝ հո՞ղ են նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար։[/b]
-Այո։ Ռոբերտ Քոչարյանն այնքան անզգա կենդանի է, որ չֆայմեց նեղության պահին իր գողացած փողերի մի մասը տալ, եթե ոչ ժողովրդի՝ գոնե Աստծո ողորմածությունը ստանալու համար։ Բայց նա շարունակում է իր անբարոյական վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ և փողերը ծախսում է, որ նորից հետ գա։ Սա իմ կարծիքն է։ Ես նայում եմ Վարդան Օսկանյանի կուսակցությանը, անդամներին։ Միգուցե խելոք մարդիկ կան, բայց նրանք չգիտեն՝ խաբվել են, կուտը կերել են։
-[b]Ժողովուրդը կընդունի՞ Քոչարյանին։[/b]
-Իհարկե ոչ։ Նա ոտքից գլուխ արյունոտ է, ո՞նց կարող են ընդունել։ Նա մտածում է, թե իր փողերով Սամվելին, Օսկանյանին, Մանվել Եղիազարյանին ու մի քանիսին ապահովի։ Նա իր կողքին ապահովում է նաև ուժայինների ներկայությունը, դա Ռոբերտի ձեռագիրն է։ նա մտածում է՝ ուժն է ծնում իրավունք, բայց սխալվում է, դրանք միայնակ գայլեր են։
Մանրամասներն`[url=http://lurer.com/?p=223924&l=am] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
11:38 15-02-2019
Ոտքից գլուխ վարդագույն հագած Մելանյա Թրամփը Սբ Վալենտինի օրն այցելել է հիվանդ երեխաներին
805 դիտում
07:51 10-09-2024
Երեւանի ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարգիրը ոտքից գլուխ սխալ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
607 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
715 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված