211652_close_icon
views-count1653 դիտում article-date 21:11 27-05-2016

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը

Մայիսի 27-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Հարությունյանն ընդունեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵՀԿԶ ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵՀԿԶ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը: Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն: Պատվիրակության անդամներն էլ իրենց կողմից ներկայացրեցին, որ ծրագրի համաձայնագիրը ստացել է իրենց իրավաբանական-փորձագիտական դրական եզրակացությունը և ներկա պահին ընթանում են գնումների պլանի մասով տեխնիկական որոշ հարցերի ճշգրտում: Ակնկալվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գնումների համաձայնեցված պլանը ներկայացնել Բանկի հաստատմանը, քանի որ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 13-ը համարվում է պայմանագրի էֆեկտիվության վերջնաժամկետը: Համաձայն ԵԶԲ խորհրդի գնումների ուղեցույցի՝ գնումները պետք է անցնեն միջազգային մրցույթների չափանիշներին համապատասխան, այն է՝ միջազգային մրցույթների հայտարարմամբ: Բացի գնումների պլանի հաստատումից, ծրագրի ակտիվացումը կախված է նաև «Պլանավորված աշխատանքների հրահանգներ» փաստաթղթից, որի ուղղությամբ կատարվում են վերջնականացման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր