211652_close_icon
views-count5117 դիտում article-date 10:00 28-05-2016

Երևանում «Դոկտոր» ՍՊԸ-ի աշխատակիցը մոտոցիկլետով բախվել է 06-ին. վնասվել էր ճկույթը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 16 շենքի դիմաց Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 50-ամյա Համլետ Հովհաննիսյանը իր վարած Կավասակի մակնիշի AA 203 համարանիշի մոտոցիկլետով բախվել է Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 28-ամյա Վազգեն Գասպարյանին պատկանող, մայթեզրի վրա կայանված ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 455 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հովհաննիսյանը աջ ձեռքի 5-րդ մատի ջլի վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է նախ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ այնտեղից` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավոր Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Դոկտոր» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր