8583 դիտում
11:00 28-05-2016
Երևանում բախվել են 31–ամյա վարորդի Porsche Cayenne-ն ու 28–ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 01:10-ի սահմաններում Հասրաթյան փողոցի թիվ 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 31-ամյա Տիգրան Ղուկասյանի վարած Porsche Cayenne մակնիշի 88 ՏC 886 համարանիշի և Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչ, 28-ամյա Մելիք Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 34 TR 338 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15296 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
11380 դիտում
22:21 14-01-2025
Ձմեռն ամենահաճելի եղանակներից մեկն է երեխաների համար, նրանց տեսնելով հիշում ես մեծն Սևակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ