14719 դիտում
12:08 28-05-2016
Ոստիկանապետության մասին պնդողները այն մարդիկ են, ովքեր վախենալու տեղ ունեն ոստիկանությունից. Վլադիմիր Գասպարյան
Ոստիկանապետության մասին պնդողները այն մարդիկ են, ովքեր վախենալու տեղ ունեն ոստիկանությունից: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները ներկայացրել էին, որ ԱԺ-ում բյուջետային կատարողականի քննարկումների ժամանակ ինչ-ինչ պատգամավորներ հայտարարել էին, որ ոստիկանների հստակ տվյալ չի տրամադրվում, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը ոստիկանապետություն է:
«Ոստիկանների թիվը գաղտնի պահելը կախված չէ ոստիկանապետից, դա սահմանվում է օրենքով և հենց այն օրենքով, որը ընդունել են հենց այդ պատգամավորները: Ոստիկանապետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու, վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»,-ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են կրճատումներ ոստիկանության համակարգում, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ հնարավոր են, բայց և ավելացրեց. «Այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խորհուրդ ունի Մայիսի 28-ը, ապա ՀՀ ոստիկանապետը նկատեց, որ մայիսը ինչպես եղել, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս, սակայն «հետ գնալով» դեպի ապրիլ՝ նկատեց, որ ապրիլը, կորուստներից բացի, նաև համախմբման, միաբանման ամիս է:
«Եվ, երևի, դա այդ հաղթանակների շարքում պետք է տեսնել, որովհետևը միաբանվելը մեր ազգային հպարտությունն է»,-հավելեց ՀՀ ոստիկանապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
793 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2107 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա