211652_close_icon
views-count1198 դիտում article-date 21:35 11-07-2024

Սրանց համար առանձնահատուկ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, հստակ դիրքորոշում. Տիգրան Աբրահամյան՝ Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը, ևս 3 ամսով երկարաձգվեց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու և նրան քաղաքական պրոցեսներից մաքսիմալ հեռացնելու նպատակով:

Սրանց համար առանձնահատուկ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, հստակ դիրքորոշում, որը տարբերվում է կառավարող ուժի մոտեցումներից և ովքեր պատրաստ են մինչև վերջ իրենց գաղափարները պաշտպանել»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր