211652_close_icon
views-count2671 դիտում article-date 22:40 28-05-2016

Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Կոլոմբոսը

Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։ Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Նմանատիպ նյութեր