211652_close_icon
views-count39544 դիտում article-date 09:55 29-05-2016

ԱՄՆ Օհայո նահանգի կենդանաբանական այգում սպանել են 180 կգ քաշով գորիլային, որի վանդակն է ընկել 3-ամյա երեխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Օհայո նահանգում` Ցինցինատիի կենդանաբանական այգում, 3-ամյա երեխան ընկել է գորիլայի վանդակը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ծնողների անուշադրության պատճառով 180 կգ քաշով գորիլայի վանդակում հայտնված երեխան սկզբից աննկատ քայլել է կենդանու վանդակի տարածքով, սակայն, երբ նրան նկատել է 17 տարեկան Խարամբե անունով հսկա գորիլան, մոտեցել է երեխային և արդեն բարձրությունից ընկնելու հետևանքով վնասված լացող փոքրիկին քարշ տվել տարածքով մեկ: 10 րոպե անց կենդանաբանական այգու աշխատակիցները փրկարարների հետ որոշում են ընդունել կրակել գորիլայի վրա, որը հետագայում սատկել է: 3-ամյա տղան մարմնական վնասվածքներով հսպիտալացվել է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Կենդանաբանական այգու մասնագետները ավելի ուշ մեկնաբանել են կենդանու ուղղությամբ կրակելու հանգամանքը և ասել, որ եթե քնաբեր կիրառեին, այն չէր գործի անմիջապես և ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ, քանի որ իրավիճակը չափազանաց անկանխատեսելի էր: Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր