211652_close_icon
views-count4495 դիտում article-date 18:00 29-05-2016

Որոշման համաձայն Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր

Աշտարակը երկու տարում կառուցել են 300 շինարարներ: Տեխնիկական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի զոհվել: Ֆրանսիացիները սիրում են հպարտանալ դրանով: Որոշման համաձայն Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր, բայց այն արժանացավ Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների ուշադրությանը, և որոշվեց, որ շինությունը պետք է մնա: 1940 թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Ֆրանսիա, տեղացիները փչացրել էին աշտարակի շարժաբերման սարքը, սակայն պատերազմ էր և անհնար էր նորոգել այն: Դրա պատճառով ֆաշիստական գերմանիայի զինվորները չեն կարողացել բարձրանալ աշտարակի վերնահարկ, որպեսզի կախեն իրենց դրոշը: Դրանից հետո մարդիկ սկսեցին կատակել, որ Հիտլերը «կարողացավ գրավել ամբողջ Ֆրանսիան, բայց չկարողացավ գրավել Էյֆելյան աշտարակը»: 1925-135 թթ. Սիտրոեն ավտոընկերության լուսավորված նշանը զարդարել է աշտարակի չորս կողմերից երեքը: Այդ ժամանակի համար դա համարվել է ամենախոշոր գովազդը:

Նմանատիպ նյութեր