211652_close_icon
views-count2285 դիտում article-date 09:42 30-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 30-ին

1431 թ. – Ռուանում Ժաննա դ'Արկին մահապատժի ենթարկեցին` այրելով խարույկի վրա (ծն. 1412 թ.): 1778 թ. – Մահացել է Վոլտերը, ֆրանսիացի լուսավորիչ փիլիսոփա (ծն. 1694 թ.): 1927 թ. – ԱՄՆ-ում հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը: 1937 թ. – Ծնվել է Ալեքսանդր Դեմյանենկոն, ռուս սիրված դերասան («Կովկասի գերուհին», մահ. 1999 թ.): 1953 թ. – Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց, որ «Հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»: 1990 թ. – Տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրությունները: 1994 թ. – Մահացել է Արմեն Զարյանը, հայ ճարտարապետ, գրող Կոստան Զարյանի որդին (ծն. 1914 թ.): 1999 թ. – Մինսկի «Նեմիգ» մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում մահացավ 53 մարդ, մոտավորապես 150 հոգի ստացան մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր