211652_close_icon
views-count2533 դիտում article-date 16:59 30-05-2016

Ո՞ւմ է տատին տանից տանելու համար ոտքերով եւ կոտրած բաժակով ծեծի ենթարկել Գրիգորը

Գրիգոր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արտաշատ քաղաքում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ, այն է` տատիկին իրենց տանից տանելու հարցի շուրջ, վիճաբանել է իր հորաքրոջ` Հերսիկ Ալեքսանյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ոտքով հարվածել է վերջինիս ձախ ոտքին, կոտրած բաժակով հարվածել աջ ձեռքին, այնուհետև մեջքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այսինքն, մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր