211652_close_icon
views-count6985 դիտում article-date 16:59 23-04-2015

24-ամյա Գրիգորը հետապնդել և դաժան ծեծի է ենթարկել քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարած երիտասարդին

24-ամյա Գրիգոր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բերդ քաղաքի «ԼԵՎ» սրճարանի առանձնասենյակում իր քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով մեկ անգամ հարվածել է Դավիթ Ա-ի դեմքին, որից հետո հետապնդել և փախուստի դիմած Դավիթ Ա.-ին և ձեռքերով, ոտքերով ու հենակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Դավիթ Ա.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր