211652_close_icon
views-count16372 դիտում article-date 13:16 30-05-2016

Գառնիկը, կնոջից տեղեկանալով անհավատարմության մասին, ինչպե՞ս է փորձել վրեժխնդիր լինել նրա սիրեկանից

Գառնիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կնոջից տեղեկանալով համագյուղացի Ա. Ղուկասյանի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին, վերջինիցս վրեժխնդիր լինելու շարժառիթով, նրա գույքը վնասելու դիտավորությամբ օրինական կարգով իրեն պատկանող ՏՈԶ-63 տեսակի երկփողանի, У-4864 գործարանային համարի որսորդական ողորկափող հրացանից երկու անգամ կրակել է Ա. Ղուկասյանի ննջասենյակի պատուհանին և բաց պատշգամբին՝ վնասելով նրան պատկանող գույքը, որի հետևանքով պատճառել է զգալի չափերի՝ 91.402 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, նա 1990-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ապօրինի ձեռք է բերել պայթուցիկ նյութ հանդիսացող 331.1 գրամ քաշով հրետանային կրակոցի բաղադրիչ հանդիսացող վառոդի զանգված և 31.22 գրամ խոշոր տրամաչափի փամփուշտների համար նախատեսված վառոդային լիցք, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակարանում: Այսինքն, նրան մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր