211652_close_icon
views-count8922 դիտում article-date 12:50 30-05-2016

Սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտքը Հայաստան. Արծվիկ Մինասյան

Սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտքը` Հայաստան: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայատարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինսյանը` ի պատասխան ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցի, թե՝ ի՞նչ եղավ հայտարարված «Բաց երկնքի քաղաքականության հետ»: «Եվ այս առումով մենք շատ լուրջ անելիք ունենք: Ես կարող եմ Ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, նկատի ունեմ՝ Թբիլիսի, Բաքու քաղաքներում օդանավակայանների գները 1 օդանավի հաշվով, որի արդյունքում Դուք կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով: Հարցը շատ պարզ է, երբ մենք չենք տիրապետում թվերին, կարող ենք հնչեցնել..»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ պատգամավորին կուղարկի այդ տվյալները: Հենց սա առիթ դարձավ, որ Արծվիկ Մինասյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև բանավեճ սկսվի. նախարարը համակարծիք չէր Քոքոբելյանի գնահատականի հետ, Քոքոբելյանն էլ պահանջում էր թվերով խոսել ու խնդրում էր իր հարցը չաղավաղել: Վեճը, որ խոստանում էր տաքանալ, հարթվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ջանքերով:

Նմանատիպ նյութեր