211652_close_icon
views-count3615 դիտում article-date 10:13 30-08-2018

Վրացական երկաթուղին Հայաստան ցորեն փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով, այսինքն՝ Լարսով բեռներ տեղափոխել։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ ԱԺ-ում խնդրին անդրադարձել է նաև հայ-վրացական բարեկամության խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս բանակցություններ են վարվում երկու երկրների երկաթուղիների միջև, և ըստ նախնական պայմանավորվածության՝ վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր