211652_close_icon
views-count18658 դիտում article-date 10:50 31-05-2016

Ավտովթար Փարաքար գյուղում. «06»-ը մխրճվել է էլեկտրասյան մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Ասատրյանը Փարաքար գյուղում՝ Երևանյան խճուղու թիվ 28 տան դիմաց իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OQ 940 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Ասատրյանն ու ուղևոր՝ Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա Ռուդիկ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր