211652_close_icon
views-count3093 դիտում article-date 16:14 31-05-2016

Հունաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին

Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նիկոս Կսիդակիսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները երկարաձվելու են, գրուն է Kommersant-ը: «Չեմ կարող վերջնական որոշումն իրմանալ, սակայն ենթադրոմ եմ, որ պատժամիջոցների ռեժիմը կերկարաձգվի, թեկուզ և լուրջ քննարկումներից հետո: Բայց, իհարկե, ոչ ընդմիշտ»,-ասել է նա: Թերթը նշում է, որ ներկա պահին ԵՄ-ում քննարկվում է իրավիճակը գնահատելու և վերլուծելու անհրաժեշտությունը, այլ ոչ ավտոմատ կերպով պատժամիջոցները երկարաձգելու հարցը: Կսիդակիսի խոսքով էլ՝ Բրյուսելում այժմ շատ են խոսում պատժամիջոցները մեղմելու մասին:

Նմանատիպ նյութեր