211652_close_icon
views-count1821 դիտում article-date 15:46 11-09-2020

Հրապարակվել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների երկարաձգման մասին ԵՄ որոշումը

ՌԴ-ի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին ԵՄ որոշումը երեկ, ուրբաթ հրապարակվել է Պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին, հայտնում է [url=https://ria.ru/20200910/sanktsii-1577054094.html]ria.ru[/url]-ն։ Սեպտեմբերի 10-ին Եվրամիությունը 6 ամսով՝ մինչև 2021 թվականի մարտի կեսը երկարաձգել էր անհատական պատժամիջոցները «անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք շարունակում են խափանել կամ սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջակիանությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։ «Որոշումն ուժի մեջ կմտնի Եվրամիության Պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո հաջորդ օրը»,- նշված է փաստաթղթում։ Նշվում է, որ որոշումը գործելու է «մինչև 2021 թվականի մարտի 15-ը»։ Այս պատժամիջոցները նախատեսում են ուղևորությունների սահմանափակումներ և ԵՄ-ում ակտիվների սառեցում, որոնք կշարունակվեն կիրառվել 175 անձանց և 44 կազմակերպությունների դեմ, նշված է հաղորդագրության մեջ։ Այսօր, սեպտեմբերի 11-ին, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարացումը։ Տեղեկացնում է [url=https://ria.ru/20200911/sanktsii-1577076999.html]ria.ru[/url]-ն։ «ԵՄ պատժամիջոցների երկարացումը տեղավորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապակառուցողական հռետորաբանության մեջ, Մոսկվան կոչ է անում ԵՄ-ին հրաժարվել միակողմանի սահմանափակումների քաղաքականությունից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նմանատիպ նյութեր