Ի՞նչ խնդրանքով է ապրիլյան պատերազմում զոհված Միշայի հայրը դիմում նրա ծառայակից ընկերներին եւ հրամանատարական կազմին
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Միշա Աղաջանյանի ծնողները նրա ծառայակից ընկերներին խնդրանքով են դիմում:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Միշայի հայրը` Կամո Աղաջանյանը, դիմելով նրա ծառայակից ընկերներին եւ հրամանատարական անձնակազմին, խնդրեց հնարավորության դեպքում այցելել իրենց կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` [b]098 91 38 39:[/b]
Միշայից նկարներ կամ իրեր ունեցող ընկերներին եւս խնդրում են իրենց հետ կապ հաստատել:
Հիշեցնենք, որ Միշան ընտանիքի միակ զավակն էր: Ծնողները երկար տարիներ զավակ չեն ունեցել եւ Միշան նրանց երկար սպասված մինուճար երեխան էր: Հետեւաբար նրա ծնողները մինչեւ հիմա հույսով եւ հավատով սպասում են նրան: