211652_close_icon
views-count47954 դիտում article-date 11:15 11-04-2016

Թշնամու գնդակից զոհված Միշայի ծնողները երկար ժամանակ երեխա չեն ունեցել. նա նրանց միակ զավակն էր. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Միշա Աղաջանյանը տանկիստ է եղել եւ տանկի մեջ է զոհվել: Ծնողներին երկար ժամանակ չեն կարողացել հայտնել Միշայի զոհվելու լուրը, մինչեւ որ նրա մարմինը տուն են տարել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդաբլուրի գյուղապետ Արտավազդ Գալստյանը: Միշայի հայրը վատառողջ է, մայրը հողագործոթյամբ է զբաղվում, սոցիալապես անապահով ընտանիք է: Միշան միշտ էր աչքի ընկել իր խիզախությամբ ու նվիրվածությամբ եւ վայելել բոլորի սերն ու հարգանքը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Միշա Աղաջանյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Աղաջանյան Միշա Կամոյի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Ապարանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Վարդաբլուր»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:

Նմանատիպ նյութեր